ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ինչո՞ւ չպիտի շահագործվի Ամուլսարը». Նաիրա Զոհրաբյան
23:45, 14.08.2020 | mamul.am
4950 | 0

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչո՞ւ չպիտի շահագործվի Ամուլսարը

Ամուլսարի երևակման ուրանի և թորիումի պաշարները գնահատվում են շուրջ 100 տ, 0.025% միջին պարունակությամբ։ Ուրանի միջին պարունակությունը (0.025-0.03 %) շուրջ 60 անգամ բարձր է թույլատրելի չափից: Երկաթի հիդրոքսիդում՝ լիմոնիտում, ուրանի պարունակությունը հասնում է մինչև 0,66 %։

Թորիումի պարունակությունը տատանվում է 0.001-0.082 %։ Բացի ուրանից և թորիումից, Ամուլսարի շրջանում որոշվել է նաև ռադիումը և ռադոնը, որոնք ուրանի և թորիումի տրոհման արգասիքներից են:

Ուստիեւ՝ Ամուլսարը Չեռնոբիլ չի դառնալու պարոնայք եւ տիկնայք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր