ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Եկավ, Մարությանին քաղաքապետ կարգեց, իսկ հիմա հեռանում է. «Հրապարակ»
09:45, 15.08.2020 | mamul.am
7227 | 1

«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից։ Նա ռուսերենով մի հրաժեշտի խոսք է զետեղել ֆեյսբուքում, պատմելով, որ այն ուղղությունը, որտեղ ինքը խորհուրդներ էր տալիս՝ կորցրել է իր ակտուալությունը, բայց ամեն ինչ լավ է ընթանում, հիմա էլ՝ ինչպես ամենասկզբում, հավատում է Նիկոլ Փաշինյանին և այս կարգի այլ զեղումներ։

Նախկին կավեենշչիկ Արտաչոկը, փաստորեն, իր միսիան ավարտված է համարում, չնայած ոչ ոք չգիտի, թե նա ինչ խորհուրդներ է տվել վարչապետի խորհրդականի պաշտոնում։ Փոխարենը գիտենք, որ նա Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է և ժամանակին գրել ենք, որ որևէ կարգավիճակ չունենալով մասնակցում է քաղաքապետի մոտ տեղի ունեցող խորհրդակցություններին։

Իսկ միսիան ավարտվել է, քանի որ միակ գործը, որը նա արել է այս ընթացքում՝ Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ կարգելն է եղել։ Նրա անմիջական և շատ ինտենսիվ ջանքերի շնորհիվ է ծագել Մարությանին քաղաքապետ կարգելու գաղափարը, նա է հարթել տարբեր դժվարություններ այդ ճանապարհին և հասել նրան, որ իր դերասան ընկերը զբաղեցնի Հայաստանի, կարելի է ասել, երրորդ պաշտոնը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր