Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչպես ցանկանում եք, այնպես էլ հասկացեք ասածս. Արցախյան ազատագրական պայքարից ի վեր չկա մեկը, ով ավելի արժանի կլիներ Ազգային Հերոսի կոչման, քան Լեոնիդ Ազգալդյանը: «Ազգի գոյությանը սպառնացող լուրջ վտանգների պահերին միայն ուժեղներն են մնում իրենց դիրքերում: Նման պահերին ժողովուրդը ուժեղների մեջ փնտրում է ամենաուժեղին և իր ճակատագիրը դնում նրա ձեռքերում: Այսպես է աշխարհ գալիս իսկական առաջնորդը»: |