Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.26, EUR 574.98, RUB 6.46, GBP 629.67
+19 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. 7 վիրավորների մեջ երեխաներ կան
13:05, 15.08.2020

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Այգևան գյուղի սկզբնամասում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Սմբատ Ս-ի վարած BMW մակնիշի և Նորապատ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Ս-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորները՝ Նորապատ գյուղի բնակիչներ, 51-ամյա Լիանա Խ-ն, 2-ամյա Նարե Խ-ն, 9-ամյա Աննա Խ-ն, 7-ամյա Լիանա Խ-ն և 51-ամյա Անահիտ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Սմբատ Ս-ն՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ն էլ բախվել ու փլուզել է բնակչի տան քարե պարիսպը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. 7 վիրավորների մեջ կան երեխաներ
Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. 7 վիրավորների մեջ կան երեխաներ
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր