ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով». Ավետիք Իշխանյան
16:35, 15.08.2020 | mamul.am
5528 | 1

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԱԿ․ РБК ԵՎ BBC

Երկու խոսք վարչապետ Նիկոլ Փաշինյանի РБК և BBC հեռուստաընկերություններին տված հարցազրույցների մասին։ Խոսքը վերաբերում է, ոչ թե լրագրողների հարցերի պատասխանների բովանդակություններին, այլ լեզվին։
Այն, որ Հայաստանի քաղաքացիները պետք է առաջին հերթին փայլուն տիրապետեն իրենց մայրենի լեզվին, իմ համոզմունքն է։ Սակայն այդ բնավ չի նշանակում, որ մենք չպետք է, ավելին՝ ցանկալի է նույնպես փայլուն տիրապետենք նաև օտար լեզուների։ Ինչ վերաբերում է քաղաքական, հատկապես պետական գործիչներին, այն նույնիսկ պարտադիր է։ Բայց, գոյություն ունի մի բայց, հատկապես պետության ղեկավարին վերաբերող։ Նույնպես համոզված եմ, որ պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով, իսկ նախապես տարբեր լեզուներով թարգմանված ելույթի տեքստը, թարգմանիչները սինխրոն կկարդան ունկնդիրների համար։ Այսպես, հիշում եմ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցավ ֆրանսերեն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անգլերեն, միայն կարծեմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայերեն (գուցե օտար լեզուներին բավարար չտիրապետե՞լն էր պատճառը, չգիտեմ), ապա, արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ երկու անգամ, նորից օտար լեզվով՝ անգլերեն։ Այլ հարց է միջպետական կառույցներում քննարկումների ժամանակ կիրառվող լեզուն, օրինակ ԵԱՏՄ շրջանակներում՝ ռուսերենը։ ՀՀ վարչապետը, եթե նույնիսկ փայլուն տիրապետեր ռուսերենին, կամ անգլերենին, կարծում եմ հարցազրույցները պետք է տար հայերեն։ Բոլորովին պարտադիր չէ, ցուցադրել քո օտար լեզուների իմացությունը։ Օտար լեզուներին տիրապետելն ինքնին, չի նշանակում լինել ինտելեկտուալ, զարգացած, լուրջ քաղաքական գործիչ։ Իսկ մայրենի լեզվով խոսելը, գոնե և առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր