ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Արարատ»-ի երկու թիմերի 8 ֆուտբոլիստ և 3 մարզիչ վարակվել են կորոնավիրուսով
17:10, 15.08.2020 | mamul.am
2830 | 0

«Արարատ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է. «Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին

Օգոստոսի 14-ին «Արարատ»-ի անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան: Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատ»-ի, իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։
Սրա հետևանքով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին 19:30: Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել։

«Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոստի 15-ին և արդյունքների մասին կտեղեկանանք վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր