ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մեկնարկել է Գլոբբինգի ինովացիոն արշավը
21:00, 15.08.2020 | mamul.am
3474 | 0

Վերջին տարիներին՝ ՀՀ-ում օնլայն առևտրի զգալի աճ է նկատվել, ինչի արդյունքում օնլայն շոփինգը մարդու ապրելակերպի անբաժանելի մասն է կազմել։ «Գլոբբինգ» ընկերությունը, որը ստեղծեց ՀՀ-ում օնլայն առևտրի մշակույթը, ամիսներ առաջ առաքեց երկու միլիոներորդ ծանրոցը։

Վերհիշենք Գլոբբինգի անցած ուղին և օնլայն ոլորտում կատարած նորարարությունները, որոնք իսկապես հեղափոխող էին։

-2015 -ին Գլոբբինգը հանդես եկավ ոլորտի համար աննախադեպ նորարությամբ՝ քաղաքի կենտրոնում բացելով ինովացիոն սպասարկման սրահը, որտեղ հնարավոր էր կատարել օնլայն գնումներ և ստանալ դրանք արագ ու ապահով։

-2016-ին Գլոբբինգը հեղափոխեց ոլորտը և հրաժարվեց՝ մինիմում վճար և հաշվարկ ծավալային քաշով հասկացությունից և առաքման վճարը սկսեց հաշվարկել փաստացի ծանրոցի փաստացի քաշով։

-2017-ին Գլոբբինգը կրկին հեղափոխեց ոլորտը՝ ներկայացնելով տարածաշրջանում առաջին, ինովացիոն, ռոբոտացված համակարգով աշխատող սրահները, որոնք ինտեգրված էին նաև մաքսային ծրագրին և հնարավորություն էին տալիս ստանալ ապրանքը առանց մաքսատուն այցելելու։ Գլոբբինգի մշակած համակարգը լայնորեն կիրառվում է նաև այլ ընկերությունների կողմից։

- 2018-ին Գլոբբինգը ձեռնամուխ եղավ՝ Երևանում և մարզերում, օնլայն գնումների զարգացմանը և տեղադրեց ՀՀ-ում առաջին ավտոմատացված լոքերները։

-2019- ին Գլոբբինգը դուրս եկավ միջազգային շուկա դառնալով բացարձակ առաջատար նաև Ղազախստանում և թողարկեց իր ֆրանչայզինգ ծրագիրը։

Այժմ, «Գլոբբինգ»-ը նոր արշավ է իրականացնում ՝ «GInnovation», որի շրջանակներում ընկերությունը պարտավորվում է յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել նոր գործառույթ, որը կդարձնի օնլայն գնումներն էլ ավելի հարմար և կնպաստի օնլայն առևտրի զարգացմանը։

Այսպես, օրինակ առաջին անգամ ՀՀ-ում Գլոբբինգը ներկայացնում է՝ «Մաքսավճարի վճարում առցանց և Գլոբբինգի սրահներում» գործառույթը, որի միջոցով այսուհետ հնարավոր կլինի վճարել մաքսավճարը առցանց Գլոբբինգի վեբ կայքից, ՄոբիԴրամ հավելվածի կամ տերմինալների միջոցով։

Գլոբբինգի նախաձեռնությունը մեծ ներդրում է ոլորտի զարգացման համար, որից նաև կկարողանան օգտվել այլ կազմակերպություններ։

Հղում՝ globbing.com:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր