ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Սմբատ Բարսեղյանին այս «ապացույցների» հիման վրա են ցմահ ազատազրկում պահանջում». Վ. Ավագյան
18:05, 15.08.2020 | mamul.am
15630 | 1

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016-ի ապստամբության օրերին՝ Յուրա Տեփանոսյանի սպանությունից ժամեր անց ոստիկանության մինչ օրս գործող մամուլի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը տարածեց նկարներ և տեսանյութ, թե ինչպես է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը տանիքից կրակում գնդից չերևացող մեքենայի մեջ գտնվող Յուրայի ուղղությամբ։

Հանրությունը շատ արագ արձագանքեց։ Մասնագետները րոպեների ընթացքում բացահայտեցին կեղծիքը, և այս նյութերը այսօր գոյություն չունեն գործի նյութերում, քանի որ ճանաչվել են որպես կեղծիք։

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պաշտոնապես հաստատված կեղծիք է տարածել Սմբատ Բարսեղյանին սպանության մեջ մեղադրելու համար։

Այս նյութերը մինչ օրս հանրությանը ներկայացված միակ «ապացույցերն» են, ըստ որոնց Սմբատն է սպանել Յուրային։

Նիկոլ Փաշինյանի դատախազները Սմբատ Բարսեղյանին այս «ապացույցների» հիման վրա ցմահ ազատազրկում են պահանջել։

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այսօր Հայաստանում արդար դատաքննության իրավունքի մասին։

Factor TV-ին քաղաքական մարմնավաճառ Ազատ Արշակյանի միջոցով տարածում է, թե Ծռերը նոր ապստամբություն են ուզում անել և թե ինչպե՞ս պետք է իշխանություններն արձագանքեն։

Եթե այդքան շատ եք ուզում Ազատի բերանից պոկել ձեր համար ցանկալի մտքեր, ապա ասեմ, որ դրա կարիքը բացարձակապես չկա։

Նայեք այսօրվա Բելառուսին և պատկերացրեք՝ ինչ է լինում այն երկրներում, որտեղ արդար դատաքննության իրավունքը ապահովում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունների մակարդակով։

Ո՞ր ողջախոհ մարդն է պատրաստ հանդուրժել նման անարդարությունը այն հասարակությունում, որում ապրում է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր