ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ԱԳ նախարարը Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ քննարկում է ունեցել
22:50, 15.08.2020 | mamul.am
2988 | 0

Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին և հույս հայտնեց իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ:

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր