ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Պարտավոր ենք օգտագործել դիվանագիտական ողջ ռեսուրսը՝ թուրքերի ագրեսիվ պահվածքը չեզոքացնելու համար». Արման Աբովյան
23:45, 15.08.2020 | mamul.am
3203 | 0

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ուղիղ սատարեց Հունաստանին և Կիպրոսին Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ։
Այս քայլի խիստ անհրաժեշտության մասին ես գրել էի դեռևս մի քանի օր առաջ, քանզի համոզված եմ, որ ներկայիս ստեղծված տարածաշրջանային իրավիճակում մենք ուղղակի պարտավոր ենք օգտագործել մեր ամբողջ դիվանագիտական և քաղաքական ռեսուրսը, որ ամեն կերպ չեզոքացնենք թուրքերի ագրեսիվ պահվածքը։
Ավելի լայն կոնտեքստում գտնում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ին և ԱԺ-ին (խորհրդարանական դիվանագիտությանը) անհրաժեշտ է ավելի նախաձեռնող արտաքին քաղաքականություն իրականացնել այս ուղղությամբ և, ինչու ոչ, մեր դաշնակիցների հետ սկսել ձևավորել միջպետական կառույցներ, որոնց հիմնական նպատակը կլինի կայունության հաստատումը տարածաշրջանում և Թուրքիայի պանթուրանական նկրտումների դեմն առնելը։
Հակառակ դեպքում` մենք դատապարտված ենք լինելու մշտապես միայն արձագանքել մեր թշնամիների կատարած քայլերին, այլ ոչ թե կանխարգելել թուրքերի նեոօսմանյան շարժումները տարածաշրջանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր