ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ծռերին դատում եք, որ Ջուլիետա Ղուկասյաններին անկաշկանդ սպանեք, գազաննե՛ր». Վահագն Ավագյան
00:10, 16.08.2020 | mamul.am
7110 | 0

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունից Սասնա Ծռերին դատում և դատապարտում են բռնապետական ռեժիմի փոքրաթիվ հաճախորդները, ովքեր քաղաքացու կյանքը այնքան բարձր են գնահատում, որ չեն «ցանկանում» անգամ լսել թե ինչ հանգամանքներում է սպանվել այդ քաղաքացին, արդյոք «Սասնա Ծռերի» գնդակի՞ց է մահացել և այլն։ «Դատե՛ք, դատե՛ք, թող ցմահ նստեն»,- հնչում է իշխանական և ընդիմադիր ԶԼՄ-ների ստուդիաներից։

Ուրեմն այս մարդկային կերպարանքով չորքոտանիներին (խոսքս նաև ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Ուլիխանյանին և Խաչատրյանին է վերաբերում) տեղեկացնում եմ, որ 2018-ի դեկտեմբերին ռուսական ռազմաբազայի զինծառայող Ռազգելդիաևը ծեծելով սպանել է գյումրեցի տիկին Ջուլիետա Ղուկասյանին պարզապես հաճույքի համար, վերադարձել է ռազմաբազա և երկու տարի է հրաժարվում է ներկայանալ հայկական դատարան՝ համապատասխան նիստի, իսկ Հայաստանի Հանրապետությունըչի կարողանում ապահովել նրա ներկայությունը։

Մարդկային այդ կյանքի մասին որևէ մեկը որևէ բան չի խոսում, որևէ իշխանավոր որևէ պահանջ չի ներակայցնում, որևէ դատախազ որևէ մեղադրական չի կարդում, որևէ դատավոր չի դատում, որևէ «Ֆակտոր Թիվի» պահանջը բարձրաձայնելու հարթակ չի տրամադրում, որևէ Ազատ Արշակյան ինքնամոռաց չի պահանջում բերման ենթարկել և չի փիլիսոփայում մարդկային կյանքի նշանակությունից։

Եկեք հիմա պատճառն ու հետևանքը ճիշտ դասավորենք։
Այն որ հայկական պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իսկ նրանց կյանքի դեմ ոտնձգությունների դեպքում անխուսափելի պատասխանատվությունը, նշանակում է որ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է և չկա, դատարան, դատախազ, վարչապետ, ոչ մի բան։

Եթե «Սասնա Ծռերին» դատելը կօգնի Ռազգելդիաևներին և Սերժիկներին վերջապես պատասխանատվության կանչելուն, ապա՝ առա՛ջ ընկերենր։

Բայց մենք հո գիտենք, որ Ծռերին դատում եք, որ Ջուլիետա Ղուկասյաններին անկաշկանդ սպանեք, գազաննե՛ր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր