ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Կարող է արդյոք այս սովորական կենցաղային իրը թեթևացնել երկունքի ցավը
22:15, 23.08.2020 | mamul.am
11287 | 0

Աշխարհում բազմաթիվ կանայք վստահ են՝ սանրը կարող է թեթևացնել ծննդաբերության ցավը.
Վիսքոնսինի ծննդաբերության գրանցման ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակած անսովոր խորհուրդը կարճ ժամանակում 22000 մեկնաբանություն է հավաքել: Ըստ հաղորդագրության՝ ձեռքում սանր բռնելը շեղում է ծննդկանին կծկումների ցավից։
Սա ցավի վերահսկման տեսություն է, ասվում է հաղորդագրության մեջ: «Այս տեսությունը պնդում է, որ ուղեղը կարող է կենտրոնանալ միայն որոշակի քանակի զգացողությունների վրա։ Քանի որ նյարդային վերջավորություններն ավելի մոտ են ձեռքերին, նրանք ավելի արագ են հասնում ուղեղին, ինչն էլ օգնում է մարմնին՝ մոռանալ կծկումների մասին»։
Լավագույն արդյունքի համար սանրը պետք է ափի մեջ պահել այնպես, որ սանրի ատամները ծակծկեն մատների ծայրերը:
Մեկնաբանությունների բաժնում որոշ մայրեր հաստատել են այս տեխնիկայի արդյունավետությունը:
«Այս միջոցն, իմ դեպքում օգնել է։ Ես ունեցել եմ երկրորդ երեխան բնական ճանապարհով, ես պարզապես ճիշտ շնչում էի, շարժվում էի և ծննդաբերության ընթացքում ձեռքումս պահել էի սանր»,- գրել է օգտատեր Քարունա Վահթերին ։
«Այո: Ինձ տվեցին մի փոքրիկ պլաստիկ ոզնի՝ սուր փշերով, որպեսզի սեղմեմ ձեռքումս... դԴա ամենաօգտակար բանն էր ծննդաբերության ժամանակ!»,- գրել է մեկ այլ մայրիկ:
«Շատ կանայք, ովքեր օգնում են ծննդկանին, օգտագործում են այս մեթոդը։ Հիմա ես սովորում եմ, որպեսզի մանկաբարձ դառնամ, և ես լսել եմ, թե ինչպես են շատերն այս միջոցը օգտագործում որպես հակազդեցություն»,- գրել է օգտատեր Թորի Լին Օլեսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր