ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Մերկելն ու Մակրոնը պատրաստ են ապահովել Նավալնիի բուժումն արտասահմանում
00:20, 21.08.2020 | mamul.am
14177 | 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ իրենց երկրները պատրաստ են բուժում և օգնություն ցուցաբերել Ալեքսեյ Նավալնիին:
Այս մասին նրանք հայտնել են օգոստոսի 20-ին՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք պատրաստ ենք տրամադրել Ալեքսեյ Նավալնիին և նրա հարազատներին անհրաժեշտ ողջ օգնությունը, որը վերաբերում է նրա առողջությանը և պաշտպանությանը»,-հայտարարել Է Մակրոնը:
Մերկելը պահանջել է արագ պարզել Նավալնիի հետ կատարվածը՝ թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։
Այս մասին նա հայտարարել Է Մակրոնի հետ բանակցություններից հետո:
«Պետք է արագ պարզվի, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը։ Այդ հարցում մենք հետևողական ենք լինելու»,- ասել է Մերկելը։
Օմսկի հիվանդանոցի բժիշկները, որտեղ այժմ գտնվում է Նավալնին, թույլ չեն տալիս նրան տեղափոխել՝ պատճառ բերելով վիճակի ծանրությունը: Քաղաքական գործչի համախոհները կարծում են, որ դա արվում է այն նպատակով, որ հնարավոր չլինի պարզել այն նյութը, որով նրան թունավորել են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր