ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Microsoft-ը Word-ում ավելացրել է ձայնագրությունների վերծանման գործառույթը
22:20, 26.08.2020 | mamul.am
13141 | 0

Microsoft-ը Word-ում ավելացրել է Transcribe ձայնագրությունների վերծանման գործառույթը։ Օգտագործողները կարող են ձայնագրել խոսակցությունը հավելվածում կամ ներբեռնել իրենց ձայնագրությունները mp3, wav, m4a կամ mp4 ֆորմատով։
Ծառայությունը վերծանում է ձայնագրությունն անմիջապես խոսակցության ընթացքում կամ ցույց է տալիս ներբեռնված ֆայլի վերծանումը։ Պատրաստի տեքստը կարելի է խմբագրել և ավելացնել հիմնական փաստաթղթին։ Եթե խոսակցության մասնակիցները երկուսն են, Transcribe-ը նշում է դա։
Օգտատերը կարող է վերծանված տեքստի առանձին հատվածներից անցում կատարել ձայնագրությունների հատվածներին՝ դրանք լսելով տարբեր արագությամբ, նշել Է TechCrunch-ը:
Գործառույթը հասանելի է Microsoft 365-ի օգտատերերի համար նախատեսված վեբ տարբերակում՝ առայժմ միայն անգլերենով։ Այլ լեզուներ ընկերությունը խոստանում է ավելացնել ավելի ուշ։
Ձայնագրությունների հետ աշխատանքում կան սահմանափակումներ. ֆայլը պետք է լինի 200ՄԲ-ից ոչ ավելի, իսկ վերծանման տևողությունը չպետք է գերազանցի ամսական 5 ժամը։ Գնել լրացուցիչ ժամանակ կամ ծավալ դեռ հնարավոր չէ։ Բջջային տարբերակը ընկերությունը խոստանում է ներկայացնել 2020թ․-ի վերջին։
2017 թ-ի հունիսից Microsoft 365-ում կա Dictate գործառույթը՝ Word, Outlook, PowerPoint կամ OneNote ծրագրերում՝ գրառումներ թելադրելու համար։ Այն թույլ է տալիս ոչ միայն թելադրել տեքստ, այլև առանձնացնել տեքստի հատվածները և կատարել այլ առաջադրանքներ, նշել Է TechCrunch-ը: Ընկերությունում պնդում են, որ այս ընթացքում ծառայությունից օգտվել են «միլիոնավոր մարդիկ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր