ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Պատկերացրեք՝ քանի ծառ է հատվել, որ հերթական օբյեկտը կառուցվի». Աննա Կոստանյան
15:15, 31.08.2020 | mamul.am
5344 | 0

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է. «Հրազդանի կիրճի հատվածներից մեկն է, դեպի «Բիձու գյոլ» տանող հատվածը (այդպես են կոչում երևանցիները կիրճի այն հատվածը, որտեղ տարեցներն ամեն առավոտ մարզումներ են անում)։
Սա նոր է, ու թույլտվությունն էլ հավանաբար նոր է։ Պատկերացրե՛ք` այս հատվածում քանի ծառ է հատվել, որ ինչ-որ հերթական օբյեկտ կառուցվի, որտեղ շարունակվելու է հայկական մշակույթի սպանդը` թուրք-ադրբեջանական կլկլոցներով։ Իմ տարեկից երևանցիները պատմում են, թե ինչ գեղեցիկ վայր է եղել Հրազդանի կիրճը (ինքս չեմ եղել), որտեղ երեխաները խաղում էին, լողում գետում, որը դեռ «հագեցած» չէր ժամանցային օբյեկտների աղբով ու կոյուղաջրերով, և հաճելի ժամանակ անցկացնում։
Նախորդ իշխանության ժամանակ սկսած քաղաքի ապականումը ոչ մի կերպ չի դադարում, վատ սովորույթները չարորակ քաղցկեղի պես դեռ շարունակում են իրենց քայքայող գործողությունները` փչացնելով քաղաքի սակավաթիվ կանաչ տարածքները։

Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, խնդրում եմ պատասխանել՝ ինչո՞ւ, ինչպե՞ս և ո՞ւմ թեթև ձեռքով եք այս բիզնեսները զարգացնում ու թույլ տալիս ապականել բնությունը»:

«Պատկերացրեք՝ քանի ծառ է հատվել, որ հերթական օբյեկտը կառուցվի». Աննա Կոստանյան
«Պատկերացրեք՝ քանի ծառ է հատվել, որ հերթական օբյեկտը կառուցվի». Աննա Կոստանյան
«Պատկերացրեք՝ քանի ծառ է հատվել, որ հերթական օբյեկտը կառուցվի». Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր