Թուրքիան ուղեծիր է ուղարկել իր արտադրած առաջին կրիչ-հրթիռը՝ MUFS նախագծի շրջանակներում: Ծրագիրն իրականանում է 2018 թվականից՝ ROKETSAN ընկերության կողմից՝ պաշտպանական արդյունաբերության նախարարության աջակցությամբ: Սարքը հասել է 130 կմ բարձրության վրա՝ հաջողությամբ հաղթահարելով Կարմանի գիծը (ծովի մակարդակից 100 կմ բարձրության վրա): Այս գիծն է պայմանականորեն համարվում պետությունների վերին սահման: Արբանյակի նկարով կիսվել է նախագահ Էրդողանը՝ իր թուիթերյան էջում: MUFS նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին: Մասնագետների առջև նպատակ է դրվել ստեղծել կրող-հրթիռ, որը պետք է տիեզերք հասցնի 100 կգ կշռով արբանյակ: |