ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Հայտնի է՝ քանի զորամաս է մնացել, որ անցնեն սննդի մատակարարման նոր համակարգին
21:40, 01.09.2020 | mamul.am
8737 | 2

ՀՀ-ում և Արցախում ընդամենը 2 զորամաս է մնացել, որ անցնեն սննդի մատակարարման նոր համակարգին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Առաջին ճաշարանում այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Նախատեսվում է, որ մինչև այս տարվա վերջ այդ 2 ճաշարանները ևս կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգին»,- ասաց Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 21-ին ՀՀ Կառավարության որոշմամբ փորձնական ծրագրով ներդրվեց սննդի մատակարարումը ՊՆ-ից մասնավոր ընկերություններին պատվիրակելու որոշումը: Ամիսներ հետո՝ արդեն 2019-ի հուլիս-օգոստոսին համակարգը ներդրվեց 5 զորամասերում, իսկ հետագայում արդեն աստիճանաբար ավելացավ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019-ի նոյեմբերին՝ հայտարարեց, որ սա հեղափոխական նշանակության փոփոխություն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր