ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
««Երաժշտական փոստարկղը» շարունակելու է 21-րդ դարի քաղաքացիներիս ապուշի տեղ դնել». Լիզա Ճաղարյան
23:05, 05.09.2020 | mamul.am
22453 | 1

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1-ի Լուրերով լսում էի «նոր եթերաշրջանի» սպասվելիք հաղորդաշարերի մասին։ Էդ ոչինչ, որ 90 տոկոսը հին հաղորդաշարերն էին, բայց հո մի մխիթարություն հաստատ կա. մեր թանկագին, անփոխարինելի, անզուգական «Երաժշտական փոստարկղը» շարունակելու է նույն ջանասիրությամբ 21-րդ դարի քաղաքացիներիս ապուշի տեղ դնել, թե բա` բազմաթիվ քաղաքացիներ նստած նամակներ են գրում տիկին Սուսաննային, փոՇտով ուղարկում ու շնորհավորում իրենց ախպոր կնգա, քրոջ մարդու, մորքուրի գանձի, հոպարի տատու ծնունդը։
Ի դեպ, չեմ էլ բացառում, որ գրողներ կան։
Բայց կասե՞ք, թե ե՛ս և 21-րդ դարում ապրող քաղաքացիներս ինչ մեղք ունենք, որ 19-րդ ու 20-րդ դարերի միջակայքում տիկին Սուսաննայի հետ միասին «լռվածներ» կան։
Ձեզ թվում է` մե՞զ եք ձեռ առնում, Հ1-ականներ։ Մի հատ հայելու մեջ ձեզ նայեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր