ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«Բաց նամակ Պետրոս Ղազարյանին». Մանուել Մանուկյան
09:25, 07.09.2020 | mamul.am
11575 | 1

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Հ1 հեռուստաալիքի հաղորդավար Պետրոս Ղազարյանին

Պետրոս Ղազարյան, ես Մանուել Մանուկյան եմ, ՀՀ հասարակ քաղաքացի, անկուսակցական երիտասարդ եմ, 5 ամիս և ավելի բարձրաձայնում ենք ժողովրդի 80%-ին հուզող կարևոր հարց, հարցը կապված է վաշխառու վարկային կազմակերպությունների և բանկային համակարգի հետ։ Ես չունեմ սեփական լրատվամիջոցներ, հեռուստաալիքներ, վարձով ապրող, ուսանող տղա եմ, ով ունի ընդամենը մի ֆեյսբուքյան էջ։ Դուք ինձնից լավ գիտեք, որ մնացած հեռուստաալիքները տերեր ունեն, քաղաքականացվում են և իրենցից պահանջելու իրավունք չունեմ, ես խոսքի իրավունք ունեմ, իմ ժողովրդի ցավերի մասին խոսելու և պահանջելու իրավունք ունեմ, Հ1-ն իմ նման հասարակ մարդկանց համար է, որովհետև մեր հարկերով է աշխատում։ Եթե դուք իրապես արդար և անաչառ աշխատող եք, տվեք ինձ իմ ժողովրդի ցավերը բարձրաձայնելու հնարավորություն, հնարավորություն տվեք իմ միակ հեռուստաալիքով խոսել ժողովրդի 80%-ից ավելիին հուզող հարցի մասին։ Ես կսպասեմ Ձեր արձագանքին և հրավերին։

Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ օգնեք ինձ, որ ես կարողանամ բարձրաձայնել բոլորիս խնդիրը, ուղարկեք բոլորդ այս նամակը Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջին և պահանջեք, որ ինձ եթերի հնարավորություն տա։

Շատ լավ կլինի, որ հնարավորինս շատ մարդիկ գրեն Պետրոս Ղազարյանին։

Մենք հաղթելու ենք, մեկ տարի վարկային արձակուրդը անխուսափելի է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր