Ամեն ինչ սկսվեց մի դրամից․ IDBank-ն ու Idram-ն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության առաջին փուլը։ Ինչպես և հայտարարել էին, հունիսի 5-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Idram հավելվածի, կայքի, IDBanking.am առցանց հարթակի, Բանկի և Իդրամի տերմինալների միջոցով կատարված ցանկացած վճարման դիմաց ընկերություններն իրենց միջոցներից 1 դրամ փոխանցել են նախաձեռնությանը։ Արդյունքում հավաքվել է 5 մլն 34 հազար 750 ՀՀ դրամ, որով Տավուշի և Լոռու սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար գնել են համակարգիչներ հեռավար կրթությունը շարունակելու համար։ Ընդ որում` IDBank-ը Բարեգործության միջազգային օրը ընկերության ներկայացուցիչները համակարգիչների մի մասը հանձնել են ԿԳՄՍ նախարարությանը՝ Տավուշի սահմանամերձ գյուղերի աշակերտներին տրամադրելու նպատակով։ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանի խոսքով՝ սա մեծ ներդրում է ապագայի մեջ․ «Յուրաքանչյուր ներդրում հանրակրթության մեջ մեծ արդյունքով հետ է վերադառնալու: Այնպես որ հնարավոր է, որ դուք հիմա օգնում եք մի աշակերտի, որը մեծ գործ է անելու Հայաստանի բանկային համակարգում»,- ասել է Արտաշես Թորոսյանը։ Համակարգիչների մյուս մասը տրամադրվել է Լոռու մազի լեռնային գյուղերի երեխաներին: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ղեկավար Ռաֆայել Հարությունյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում համակարգիչները տրամադրվելու են այն երեխաներին, ովքեր տարին հեռավար են սկսելու։ «Այս պահին մենք կարիքների գնահատում ենք իրականացրել և պարզել, որ լեռնային գյուղերից 37 երեխա դպրոց չի հաճախելու, սակայն հեռավար դասերին մասնակցելու համար էլ չունեն համապատասխան սարքեր։ Այժմ արդեն դպրոցների միջոցով սարքերը կտրամադրվեն շահառու աշակերտներին և դրանով կապահովվի նրանց կրթության անընդհատությունը»,- ասել է Ռաֆայել Հարությունյանը: Idram ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով ընկերությունում հատկապես ուրախ են, որ համակարգիչներն ստացան այն երեխաները, ովքեր ամենաշատը դրա կարիքն ունեն։ «Փաստացի մենք սրանով IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակվում է։ «Առաջին ծրագիրն արդեն իրականություն է, և մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, որ գուցե սիմվոլիկ թվացող 1 դրամներն իսկապես կարող են խնդիր լուծել։ Մեր հաջորդ ծրագիրը նույնքան ոգևորիչ է, որովհետև բնապահպանական ուղղվածություն ունի․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի հրդեհ էր տեղի ունեցել Ծիծիեռնակաբերդի հարակից այգում և մեծ վնաս էր հասցրել շրջակա միջավայրին, օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամակահատվածում հավաքված մի դրամների գումարը կուղղվի հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում ծառատունկ իրականացնելուն»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։ Ընկերությունները կոչ են անում շարունակել վճարումները կատարել Idram հավելվածով, IDBanking.am հարթակով, Idram.am կայքով, IDBank-ի և Իդրամի տերմինալներով և հիշեցնում, որ ամեն ինչ սկսվում է մի դրամից։ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ |