ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Նավալնիի թունավորումը թանկ կարժենա ռուսների համար»․ Պոմպեո
15:00, 10.09.2020 | mamul.am
6294 | 0

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ մեծ հավանականություն կա, որ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը պատվիրվել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

«Ամբողջ աշխարհում մարդիկ տեսնում են այս գործունեությունն այնպիսին, ինչպիսին այն կա»,- ասել Է Պոմպեոն: «Եվ երբ նրանք տեսնում են ընդդիմադիրին թունավորելու փորձը և գիտակցում, որ ամենայն հավանականությամբ դա իրականացվել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, կարծում եմ՝ սա լավ չի անդրադառնա ռուսների վրա»։ Պոմպեոն կրկնել է, որ Միացյալ Նահանգներն ու նրանց եվրոպական դաշնակիցներն ուզում են, որ Ռուսաստանը մեղավորներին պատասխանատվության ենթարկի:

«Մենք կքննարկենք, կգնահատենք և կփորձենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի նվազեցնենք նման դեպքերի կրկնության վտանգը»,- ասել է Պոմպեոն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ինքը ռուս ընդդիմադիր գործչի թունավորման ոչ մի ապացույց չունի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր