ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Բողոքում եմ, որովհետև կրծքերս փոքր են». Քյոսայանի հաղորդման մեջ ծաղրում են բելառուսցի ընդդիմադիրներին
21:30, 10.09.2020 | mamul.am
16082 | 2

Ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Միջազգային սղոցարան» հաղորդումը, որը վարում է Տիգրան Քյոսայանը, ծաղրել է բելառուս ընդդիմադիրներին: Հաղորդման շրջանակներում Քյոսայանն իբրև թե կապ է հաստատում բելառուսական ընդդիմության ներկայացուցչի հետ, ով բողոքում է, որ իր կրծքերը փոքր են, արտասահմանից հովանավորչությունը քիչ է, իսկ իրեն ցույցերի է բերել ՕՄՕՆ-ը, որովհետև «այնտեղ ձիգ տղաներ են, որոնք այնպե՜ս են գրկախառնվում»:

Հավելենք, որ քննադատությունների բուռն ալիքից հետո դերասանուհի Եկատերինա Շմակովան, ով մարմնավորում է ընդդիմության ներկայացուցչին, այսօր ֆեյսբուքյան իր էջում արցունքն աչքերին ներողություն է խնդրել ու ափսոսանք հայտնել՝ НТВ-ի հաղորդմանն իր մասնակցության համար: «Ահավոր ամաչում եմ»,- ասել է նա: 
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր