ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հռոմի պապը սեքսն ու համեղ սնունդը որակել է որպես աստվածատուր հաճույք
19:50, 11.09.2020 | mamul.am
16882 | 0

Վերջերս հրապարակված հարցազրույցների գրքում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ լավ պատրաստված սննդի կամ սեռական հարաբերության հաճույքները «աստվածատուր» են:
Նա կարծում է, որ դրանք անցյալում անարդարացիորեն զոհ են գնացել Կաթոլիկ Եկեղեցու կողմից։
«Հաճույքը գալիս է անմիջապես Աստծուց, այն ոչ կաթոլիկ է, ոչ քրիստոնյա, ոչ էլ ուրիշ որևէ մի բան, այն պարզապես աստվածային է»,- Պապը ասել է իտալացի գրող Կառլո Պետրինիին:
Նա ասել է, որ հաճույքը ժխտող «ավելորդ բարոյականության» համար տեղ չկա, և խոստովանել է, որ այն նախկինում եղել է եկեղեցում:
Արգենտինայի Խորխե Բերգոլիո քաղաքում ծնված 83-ամյա պապը պնդել է, որ դա «քրիստոնեական ուղերձների սխալ մեկնաբանությունն էր»:
«Եկեղեցին դատապարտել է անմարդկային, կոպիտ, գռեհիկ հաճույքները, բայց մյուս կողմից՝ միշտ ընդունել մարդկային, պարզ, բարոյական հաճույքները»,- ասել է նա։
«Սնվելու հաճույքը սննդի միջոցով ձեր առողջությունը պահպանելու համար է, ճիշտ այնպես, ինչպես սեռական հաճույքը՝ սերը ավելի գեղեցիկ դարձնելու և երաշխավորելու համար տեսակի պահպանումը: Սնվելու և սեռական հաճույքները տրված են Աստծուց»,- հավելել է Պապը։
Ֆրանցիսկոս պապն ասել է, որ հակադիր հայացքները «հսկայական վնաս են հասցրել, որոնք կարող են զգացվել մինչ օրս»:
«TerraFutura, զրույցներ Հռոմի Պապի հետ ներառական էկոլոգիայի մասին» գիրքը, որը գրվել է Պետրինիի կողմից, հրապարակվել է սեպտեմբերի 9-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր