ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սա գրեթե բոլոր ճանապարհներին հանդիպող տեսարան է». Արսեն Գասպարյան
22:20, 11.09.2020 | mamul.am
6348 | 0

Բնապահպան Արսեն Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա հիմնականում կենցաղային աղբ չէ, ոչ էլ Թռչկանը: Սա գրեթե բոլոր միջպետական, հանրապետական ու այլ ճանապարհներին հանդիպող տեսարան է: Այս նկարներն արվել են Երևանից Քանաքեռավան ճանապարհի երկայնքով: Խնդիրը պետք է դառնա հանրային քննարկման առարկա, այլապես չի լուծվում: Փաստացի ոստիկանները, տեսուչները և այլ պատասխանատուներ, ովքեր պատասխանատվության պետք է ենթարկեն մեղավորներին ամեն օր անտարբեր անցնում են այս ամենի կողքով և երևույթը դարձել է հանդուրժելի: Որոշ վայրերում հարթեցնում են շինաղբը հավասարեցնելով ճանապարհի մակարդակին, որ աչք չծակի:
Ցանկացած շինաղբի կուտակում լուսանկարելու եմ և տեղադրելու իմ անձնական էջում: Գիտեմ, որ նկարով հարց չես լուծի, բայց կխնդրեմ նաև դուք վարվեք նույն կերպ: Չեմ հանդուրժելու:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին,
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ակնկալում եմ, որ կընդունեք այս գրառումը, որպես ահազանգ և քայլեր կձեռնարկեք: Սպասում եմ մաքրված տարածքի և պատասխանատվության ենթարկվածների մասին ձեր պատասխանին: Կանխավ շնորհակալ եմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր