ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Apple-ն իր աշխատակիցների համար պաշտպանիչ դիմակներ է ստեղծել
23:55, 11.09.2020 | mamul.am
11023 | 0

Apple ընկերությունն ստեղծել է պաշտպանիչ դիմակներ աշխատակիցների համար՝ սահմանափակելու Covid-19-ի տարածումը։
Apple-ը աշխատակիցներին հայտնել է, որ պաշտպանիչ դիմակները մշակվել են ինժեներական և արդյունաբերական այն խմբի կողմից, որոնք աշխատում են iPhone-ի և iPad-ի ստեղծման վրա: Այն բաղկացած է երեք շերտից՝ մուտքային և ելքային մասնիկները զտելու համար։ Դիմակը կարելի է լվանալ և կրկին օգտագործել հինգ անգամ, հայտնել են ընկերության աշխատակիցները։
Ընկերությունը, որը հաստատել է այս լուրը, հայտարարել է, որ մանրակրկիտ հետազոտություններ և փորձարկումներ է անցկացրել, որպեսզի օդի ճիշտ զտման համար համապատասխան նյութեր գտնեն։ Apple-ը հաջորդ երկու շաբաթվա ընթացքում կսկսի աշխատակիցներին տրամադրել պաշտպանիչ դիմակները։
Նախքան սեփական դիմակները մշակելը, Apple-ը աշխատակիցներին տրամադրել է ստանդարտ կտորի դիմակներ։ Ընկերությունը նաև առաջարկում է բժշկական դիմակներ իր հաճախորդներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր