ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Աշխարհի ամենալուռ սենյակը, որը մարդուն խելագարության է հասցնում
00:15, 15.09.2020 | mamul.am
12737 | 0

Ասում են, որ «լռությունը ոսկի է», բայց ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգում կա մի սենյակ, որտեղ այնքան լուռ է, որ որոշ ժամանակ անց այնտեղ գտնվելն անտանելի է դառնում։ Սենյակն արգելափակում է արտաքին ձայների 99,99%-ը, և ոչ ոք դեռ չի կարողացել 45 րոպեից ավելի գտնվել այնտեղ:
Գինեսի ռեկորդների գրքում գրացված սենյակը գտնվում է Հվ․ Մինեապոլիսում՝ Օրֆիլդ լաբորատորիաներում (Orfield Laboratories): Բացառիկ լռության հասնելու համար սենյակում օգտագործվել են 1 մ հաստության ապակեթելային ակուստիկ հարթակներ, պողպատից երկշերտ պատեր և 30սմ հաստությամբ բետոն:

Աշխարհի ամենալուռ սենյակը

Ընկերության հիմնադիր և նախագահ Սթիվեն Օրֆիլդը պատմել է, որ երբ այդքան լուռ է լինում, լսողությունը սկսում է հարմարվել դրան:
«Որքան լուռ է սենյակը, այնքան ավելի շատ բան եք լսում։ Դուք սկսում եք լսել, թե ինչպես է ձեր սիրտը զարկում, երբեմն ինչպես են շարժվում թոքերը կամ ինչպես է ստամոքսն աշխատում: Անարձագանք խցում դուք ինքներդ եք ձայն դառնում»,- պարզաբանել է նա։
Այս խցիկ օգտագործվում է բազմաթիվ արտադրողների կողմից իրենց արտադրանքը ստուգելու համար, ինչպիսիք են՝ սրտի փականները, հեռախոսի էկրանի ձայնը, մեքենայի վահանակի անջատիչի ձայնը: Այն նաև օգտագործվում է ձայնի որակն ստուգելու համար։
Աշխարհի ամենալուռ սենյակը, որը մարդուն խելագարության է հասցնում

Բայց մարդու համար նման սենյակը կարող է դառնալ իսկական փորձություն։ Մի քանի րոպե այտեղ գտնվելուց հետո դուք կսովորեք ձայների բացակայությանը՝ սկսելով որսալ ավելի թույլ ձայները։ Անգամ ՆԱՍԱ-ի տիեզերագնացները, որոնց վարժեցնում են ջրով լցված խցում, որոշ ժամանակ անց հալյուցինացիաներ են ունենում, քանի որ մարդու մարմինը փորձում է ոչնչից ձայներ ստեղծել:
Անջատված լույսով և անարձագանք սենյակում մարդը կարողացել է դիմանալ առավելագույնը 45 ր։ Հիմնադիրը կարողացել է դիմանալ միայն 30 ր։ Նրա պնդմամբ՝ մարդուն ամենից շատ շեղում է ոչ թե աղմուկը, այլ լռությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր