ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի նոյեմբերին. #CDC
15:05, 15.09.2020 | mamul.am
6832 | 0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք մշակվում են Չինաստանում, հանրությանը հասանելի կլինեն նոյեմբերին, հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնի (CDC) պաշտոնական ներկայացուցիչը:

«Չինաստանում COVID-19-ի դեմ 4 պատվաստանյութ գտնվում է կլինիկական փորձարկումների վերջին փուլում:
3-րդ փուլի փորձարկումները սահուն են ընթանում, և պատվաստանյութերն արդեն աշնանը հասանելի հասարակության լայն զանգվածների համար»,- ասել է գլխավոր փորձագետը։
China National Pharmaceutical Group (Sinopharm) դեղագործական հսկան և ԱՄՆ-ում գրանցված Sinovac Biotech «SVA.O»-ը պատվաստանյութերից երեքը մշակում են արտակարգ իրավիճակում օգտագործելու ծրագրի շրջանակներում։ CanSino Biologics-ի «6185.HK»-ի կողմից մշակվող չորրորդ պատվաստանյութի օգտագործումը հաստատվել է Չինաստանի զինված ուժերի կողմից՝ հունիսին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր