ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Սա ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրգործ է». Ռոբերտ Քոչարյան
17:35, 15.09.2020 | mamul.am
3292 | 0

Ռ. Քոչարյանի պաշտպանները միջնորդել են՝ ՀՔԾ-ից պահանջել և իրենց տրամադրել Մարտի 1-ի՝ նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը:

«Այն խորհրդակցությունը, որը ես արել եմ փետրվարի 23-ին նախագահականում, հետևանք էր ԵԿՄ-ում գործընթացների, դա էր քննարկվում, բայց այս գործում մեկ փաստաթուղթ չկա այն մասին, թե ԵԿՄ-ում ինչ էր կատարվում. հետևանքի մասին կա, բայց թե ինչի՞ համար էր այդ խորհրդակցությունը, նյութ չկա»,- ասաց Քոչարյանը: «Ծաղկաքաղ են արել, իրենց ուզած ձևով ներկայացրել, այսինքն՝ սա ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրեական գործ է»,- հավելեց նախկին նախագահը:

Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 22-ին, ժամը 13.00-ին:

Տեսանյութը՝ «Ֆակտոր»-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր