ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 513.73, EUR 612.16, RUB 7.12, GBP 713.98
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել». Արարատ Միրզոյան
10:37, 16.09.2020
2985 | 1

«Պարոն Միրզոյան դուք որպես Աժ պատգամավոր, 2017-18թթ հնարավորություն ենք ունեցել այս դահլիճ բերելու հրավառ նյութեր և իրականացնել ակցիա. հիմա ինչո՞ւ ես չեմ կարող իմ պաստառը բերել դահլիճ: Խնդրում եմ ինձ բացատրել, ես ինչո՞վ կարող եմ խանգարել, եթե իմ անմեղ պաստառը, որը ո՛չ ծակող գործիք է, ո՛չ հրավառ նյութ է, չեմ կարող ներս բերել և ինձ մոտ փակցնել: Խնդրում եմ, հիմա հրահանգել ձեր աշխատակցին, որ ինձ թույլ տա այդ պաստառը փակցնել ինձ մոտ, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ դուք բոլոր ձևերով ուզում եք խեղդել մեր բոլոր ակցիաները»,- այսօր ԱԺ նիստին դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Արձագանքելով Սամսոնյանին Միրզոյանն ասաց. «Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն, ինչ ակցիա ուզում եք արեք...ինչ վերաբերում է իմ հրավառությանը, անկեղծ ասած՝ մենք հեղափոխություն էինք անում, ու էդպես ստացվեց»:

Տեղեկացնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձել են «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ տանել ԱԺ նիստերի դահլիճ, ինչը կանխվել է անվտանգության ծառայողների կողմից:

«Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել». Արարատ Միրզոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր