ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.28, EUR 568.13, RUB 6.53, GBP 664.39
+25 °C, +20 °C ... +32 °C Վաղը`+29 °C
«Ասում էիք ժողովուրդն է իշխանության եկել․ հիմա էդ իշխանությանը դիմակ չկրելու համար փողոցներում անարգում են». Էդմոն Մարուքյան
11:10, 16.09.2020
2070 | 0

«Որերորդ անգան տեսանյութ է տարածվում, որ ոստիկանները բռնի ուժով քաղաքացիներին, շատ դեպքերում կանաց, դիմակ չկրելու համար լացացնելով բերման են ենթարկում. կարող են գոնե տուգանել: Ես նախ դատապարտում եմ այդ անիրավաչափ քայլերը և կոչ եմ անում նաև Ձեզ, որ պահանջեք ծառայողական քննություն նշանակել նման իրավիճակներում, որովհետև սա խայտառակություն է: Դուք ասել եք, որ դուք իշխանության չեք եկել, այլ ժողովուրդն է եկել իշխանության, հիմա էդ իշխանությանը փողոցներում անարգում և նման ձևով իրավունքները ոտնահարում են»,-այսօր Աժ նիստում՝ դիմելով ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը. «Նախ դատապարտելուց առաջ պետք է իմանանք՝ ի՞նչ է եղել. ասեմ Ձեզ, որ փաստերով իրականացվում է ծառայողական քննություն, որից հետո կա՛մ կդատապարտենք, կա՛մ ոչ: Այդ տեսանյութերը շատ կարճ, հատուկ մոնտաժված տեսանյութեր են, որոնց նախապատմությունը ոչ ոք չգիտի՝ ոնց է եղել, ինչ է եղել: Եկեք սպասենք քննության արդյունքներին, որից հետո կանենք հայտարարություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր