ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մեր պասիվությամբ ՍԴ դատավորներին դարձնում ենք անվերահսկելի». Գևորգ Դավթյան
03:05, 17.09.2020 | mamul.am
2798 | 0

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իհարկե, Սահմանադրական դատարանում նոր դատավորների ընտրությունը շատերիս սրտով չէ, քանզի այն հիմնված է նրանց գործունեության նկատմամբ թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ գործոններով ձևավորված հանրային վստահության պակասից, սակայն պետք է քաջ գիտակցենք, որ հիմնականում յուրաքանչյուրիցս է կախված նրանց հետագա գործունեության նկատմամբ վստահության բարձրացումն այն պարզ պատճառով, որ իրենց գործունեությունը նախ և առաջ հենված է ոչ թե իրենց ցանկությունների, այլ մեր հիմնավոր պահանջների վրա։ Ահա և մեր պասիվության, մեր անգործության, ցավոք սրտի շատ դեպքերում ապօրիությամբ մեր նպատակներին հասնելու և շողոքորթության պատճառով է, որ նրանց դարձնում ենք անվստահելի, անվերահսկելի և անտանելի։ Ահա և օրինապաշտության, պահանջկոտության, ակտիվության և վերահսկողության հաստատումն պետք է լինի մեր հիմնական գործունեությունը, որին չհամակերպվողները, լինեն նրանք ներկա, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, կա՛մ պետք է վերակարգավորվեն, կա՛մ պետք է հեռացվեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր