ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանական տեղեկատվական դիվերսիային պետք է արձագանքել՝ անտեսելով». Նաիրի Հոխիկյան
04:05, 17.09.2020 | mamul.am
3113 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական և ադրբեջանական մեդիադաշտը համակարգված ձևով անցել է կեղծ տեղեկությունների տարածման՝ կապված «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) և Արցախի հետ:

Բնական է, որ մեր հակառակորդ երկիրը պիտի հսկա գումարներ ծախսի այդ տեղեկատվական դիվերսիան հնարավորինս տարածելու համար:

Կարծում եմ` հայկական մեդիադաշտը և սոցիալական հարթակների օգտատերերը լավ են հասկանում ինֆորմացիայի տարածման ալգորիթմները՝ հաշվի առնելով, որ որքան շատ արձագանք լինի այդ թեմայով, թեկուզ բացասական, այնքան այն տարածում կունենա:

Կարծում եմ՝ ադրբեջանական տեղեկատվական դիվերսիային պետք է արձագանքել՝ անտեսելով: Խնդրում եմ՝ մի կիսվեք (share) ադրբեջանական կեղծ հրապարակումներով, փոխարենը կարելի է այն խլացնել այլ՝ ավելի ուժեղ և իրականությանը համապատասխանող տեղեկությամբ՝ Թուրքիան ահաբեկիչներ է գործուղում Ադրբեջան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր