ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Քննարկելու ենք Արայիկ Հարությունյանի լպիրշ և անբարո պահվածքին իրավական գնահատական տալու հարցը». Ն Զոհրաբյան
17:55, 16.09.2020 | mamul.am
7168 | 4

«ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանը և, բնականաբար, մեր փաստաբանների հետ քննարկելու ենք Արայիկ Հարությունյանի լպիրշ և անբարո պահվածքի իրավական գնահատական տալու հարցը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ րոպեներ առաջ ԱԺ-ի դահլիճում, անբարո ձևակերպումներով ելույթ էր, որը բանականության մեջ չի տեղավորվում»,- ավելացրեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ն չի մասնակցի այսօրվա հարցուպատասխանին:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն, այսօր ԱԺ ամբիոնից դիմելով Նաիրա Զոհարաբյանին, ասել է. «Տիկի՛ն Զոհրաբյան, ինչ-որ այլասերվածությունից եք խոսում, չգիտեմ՝ ինչից եք խոսում: Գիտե՞ք՝ էս չափորոշիչներն ինչի մասին են: Էս չափորոշիչներն ապագայում մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն: Այ, էդ ա սովորացնելու»:

«Քննարկելու ենք Արայիկ Հարությունյանի լպիրշ և անբարո պահվածքին իրավական գնահատական տալու հարցը». Ն Զոհրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր