ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Այնքան դարդ ու ցավ ունենք մարդու իրավունքների ոլորտում, որ մեզ մերը հերիք է». վարչապետ
18:40, 16.09.2020 | mamul.am
3360 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչու Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում ձեռնպահ քվեարկեց Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման հարցի քննարկմանը:
Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս 2018-ի հեղափոխության ժամանակ հայտարարել են, որ հեղափոխությունը ներհայաստանյան օրակարգ է և իրենք չեն պատրաստվում հեղափոխությունը արտահանել կամ ներմուծել:

«Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում այնքան դարդ ու ցավ ունի, որ մեզ մեր սեփական դարդերն ու ցավերը հերիքում են»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր