ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին». բնապահպան
19:30, 16.09.2020 | mamul.am
4735 | 1

Բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ լրատվականներից մեկի հրապարակման, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիդիանենց հետ հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր և կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է ու բոլոր որոշումներն ընդունվելու են այս համատեքստում:
✅Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է նախ պահպանել մայր բնությունը, որը կվտանգվի ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական հանքի դեպքում։
Բացի բոլոր հավաստի փաստերից, ԷԼԱՐԴ-ի եզրակացությունը վկա։
✅Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է սեփական երկրին չվերաբերվել իբրև խոպանի և մերժել կարճաժամկետ ու վտանգավոր ներդրումները։
✅Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է լսել ժողովրդի պահանջը և շուրջ 70 տարվա հանքաջրաբուժական առողջարանային ոլորտը ստիպողաբար չփոխարինել հանքարդյունաբերական ճյուղով։
✅Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է հարգել Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից անցկացված հանրագրի շուրջ 3000 ստորագրությունները։
Հարգել հայության մեծամասնության դիրքորոշումը։
✅Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է Ջերմուկ համայնքում գոյություն ունեցող առողջարանային, հյուրանոցային և հանքային ջրերի շշալցման ոլորտում գոյություն ունեցող հազարավոր մշտական աշխատատեղերը չփոխարինել մի քանի հարյուր և կարճաժամկետ աշխատատեղերով: Չմոռանանք նաև, որ Ջերմուկը գյուղմթերքների իրացման մեծ շուկա է նաև ոչ միայն շրջակա, այլ մյուս շատ համայնքների համար։
Մարդիկ Երևան հասնելու փոխարեն, կարողանում են Ջերմուկում մրցունակ գնով իրացնել իրենց մթերքը։
✅Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է, որ վերջապես դրսևորեք քաղաքական կամք և այս խնդրին լուծում տաք։
Չի կարելի թողնել, որ իրար հայրենակից, ազգական, հարևան և արյունակից մարդիկ իրենց կողմնորոշումներից ելնելով բևեռանան և նույնիսկ թշնամանան։
ԱՄՈՒԼՍԱՐԻ ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր