Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 494.37, EUR 585.48, RUB 6.41, GBP 645.35
+11 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Չեմ զարմանա, որ հարկեն մուրացկաններին և փողոցային երաժիշտներին». Թեհմինա Վարդանյան
02:10, 17.09.2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունների ողջ պերճանքը:

Մի քանի օր է՝ մտածում եմ` է՞լ ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն իշխանությունները, որպեսզի ավելի բարդացնեն այն կենսապայմանները, որոնք արդեն իսկ մեր իրողության մեջ բարդ են: Քանի որ ավագանու իշխող խմբակցությունը հաստատեց մի նախագիծ, որով հարկվելու են շրջածախ առևտրով զբաղվող անձինք, օրինակ փուչիկ, անձեռոցիկ, գրիչ վաճառողները, առաջարկում եմ նոր, ևս երկու նմանօրինակ նախագծեր բերել: Մեկով հարկենք մուրացկաններին, քանի որ վերջիններս իշխանության չափորոշիչներով կարող են համարվել լուրջ տնտեսվարողներ, մյուսով հարկենք փողոցային երաժիշտներին ու վերջիններիս լսարանը: Օրենքով նաև պարտադիր սահմանվի գումար տվողներին ՀԴՄ կտրոն տրամադրելն ու լիցենզիայի առկայությունը:

Իրապես չեմ զարմանա, որ ոչ հեռու ապագայում ավագանին կքննարկի նմանօրինակ նախագծեր, իսկ իշխանական ավագանու անդամները ամբիոնից կհայտարարեն, որ այլևս օրենքի երկիր պետք է լինի և, այո´, փող մուրացող տատիկը պետք է հարկվի, որովհետև տնտեսվարող է և, մաշելով Երևանի փողոցները, լուրջ գործունեություն է ծավալում:

Այս ամենն, իհարկե, շատ ցավալի է»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր