ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ինչո՞ւ են «ստրկացնում» երեխաներին. ԿԳՄՍ նախարարի անդրադարձը
23:25, 16.09.2020 | mamul.am
4861 | 0

Նոր ուսումնական տարվա մեկնարկին, երբ համացանցում սկսեցին ակտիվորեն տարածվել աշակերտների՝ բժշկական դիմակներով լուսանկարները, հայ հանրությունը սկսեց ակտիվորեն քննարկել և քննադատության ենթարկել ԿԳՄՍ նախարարությանը: Եղան նաև հայտարարություններ, թե երեխաներին «ստրկացնում են»: Նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Թեմայի առնչությամբ այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ԿԳՄՍ նախարարը, պատասխանելով հարցին, թե «ինչո՞ւ եք ստրկացնում երեխաներին», ասել է. «Երեկ հերթական անգամ հիասթափվեցի մեր ընդդիմությունից, թե որքան են նվազեցնում ԱԺ-ի դերը, որովհետև ամբիոնից ելույթ է ունենում Նաիրա Զոհրաբյանը և ասում՝ ստրկացնում են մեր երեխաներին: Ստրկության մասին խոսում է մի քաղաքական գործիչ, որը պարտավորագիր էր գրել, որ հլու-հնազանդ կծառայի իրենց քաղաքական առաջնորդին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչո՞ւ են «ստրկացնում» երեխաներին. ԿԳՄՍ նախարարի անդրադարձը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր