ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ավելի դաժան վերաբերմունք, քան ՀՀԿ-ի հանդեպ էր, աշխարհում չի եղել»․ Վահրամ Բաղդասարյան
23:55, 16.09.2020 | mamul.am
5038 | 3

Կգա՞ մի օր, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն նույն հարթակում իշխանության հրաժարական կամ արտահերթ ընտրություններ կպահանջեն: Այս հարցին ի պատասխան ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը «Ֆակտոր»-ի եթերում ասել է. «Ընդդիմադիր դաշտն ընդհանուր հասկացություն է, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մոտեցումներն ունի, և եթե ընդդիմություն ես, բնականաբար, կարող են շատ հայացքներ համընկնել։ Նույն հայացքներն ունենալը չի նշանակում լինել իրար կողքի, լինել միասնական, ընդդիմության մեջ էլ կան միմյանց ընդդիմություններ...: Քաղաքական զարգացումները ցույց կտան, թե ինչ հարաբերություններ կունենանք մնացած ընդդիմադիր գործընկերների հետ: Որևէ մեկը չի կարող ժխտել, թե ինչ դաժան վերաբերմունք է եղել ՀՀԿ-ի նկատմամբ, աշխարհում երկրորդ դեպքը չի եղել, ինչպիսի վերաբերմունք եղավ ՀՀԿ-ի նկատմամբ, չեք կարող երկրորդը բերել՝ պառակտել, ազգը երկու մասի բաժանել, դագաղներ, աղբամանը նետել և այլն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ավելի դաժան վերաբերմունք, քան ՀՀԿ-ի հանդեպ էր, աշխարհում չի եղել»․ Վահրամ Բաղդասարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր