ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ոստիկանության բաժնի սենյակներից կտտանքների ենթարկվողների գոռոցներ էին լսվում». ինչ է պատմում ոստիկանների կողմից ծեծված ծանրամարտիկը
00:35, 17.09.2020 | mamul.am
5168 | 0

«Ինձ ծեծում էին 6 հոգով և հերթափոխով»,- պատմել է ծանրամարտիկ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով ոստիկանական բաժնում անցկացրած երեք ժամերի մասին: Նա պնդում է՝ Նոր Նորքի ոստիկանության շենքը, որտեղ իրեն տարել են, նման էր կառափնարանի, բոլոր սենյակներից մարդկային տառապանքների ձայներ էին լսվում: «Աշխարհի բոլոր լսված ու չլսված հայհոյանքներն են ինձ հասցրել»,- «Ազատություն ռադիոկայան»-ի հետ զրույցում պատմել է նա: Ավելի ուշ, բժշկական եզրակացություններից հետո, Նոր Նորքի ոստիկանները, նաև՝ քրեական հեղինակությունների միջոցով, փորձել են նրա հետ բանակցությունների գնալ. «Հա դե ախպեր, չուժոյ պախմել դրբի տակ ընգար...Ընդհանրապես, եթե տղեն ընգնում ա Ոստիկանություն ու ծեծ չի ուտում, նշանակում ա՝ ինքը գործ տվող ա»,- փորձել են իրավիճակը շտկել ոստիկանները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր