ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ ստորագրել #Oracle-ի կողմից #Tik Tok-ի գնման գործարքը
13:45, 17.09.2020 | mamul.am
4005 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ հաստատել Oracle ընկերության՝ չինական TikTok հավելվածի գնման գործարքը:

«Ո՛չ, ես պատրաստ չեմ որևէ բանի տակ ստորագրել, քանի որ ես գործարքը չեմ տեսել։ Մեզ հարկավոր է անվտանգություն, հատկապես երբ այն վերաբերում է Չինաստանին»,- ասել Է Թրամփը։

Այն հարցին, թե ԱՄՆ իշխանություններն այդ գործարքից վճարումներ կստանա՞ն, ինչպես խոստացել էր Թրամփը, ԱՄՆ նախագահը պատասխանել է՝ կտեսնենք։

«Ես զարմացած էի՝ տեղեկանալով, որ չենք կարող ստանալ։ Թույլ չեն տալիս գումար ընդունել։ Ինչ է դա նշանակում։ Նրանք պատրաստ են կառավարությանը մեծ վճարումներ կատարել, իսկ մենք իրավունք չունենք դրանք ընդունել»,-հավելել է Թրամփը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր