ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Բելառուսում ՕՄՕՆ-ի աշխատակիցը մահակով բռնաբարել է ծրագրավորողին
22:50, 17.09.2020 | mamul.am
10274 | 0

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը սեպտեմբերի 14-ին զեկույց է հրապարակել Բելառուսում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ծեծի և բռնության մասին։ Նրանց թվում է եղել 30-ամյա ծրագրավորող Ալեսը։ Նա պատմել է, թե ինչպես է ՕՄՕՆ-ի աշխատակիցն օգոստոսի 11-ին՝ ձերբակալելուց հետո ոստիկանական մեքենայում մահակով բռնաբարել իրեն:
«Նրանք պահանջում էին հավաքել հեռախոսի գաղտնաբառը։ Ես հրաժարվեցի։ Կանչեցին ավագին։ Նա սկսեց սպառնալ։ Հետո ետևից պատռեց կիսատաբատս ու ներքնազգեստս, ապա բղավեց, թե՝ ով պահպանակ ունի... Ես երեսով պառկած էի դեպի ներքև, բայց տեսա, թե ինչպես է նա պահպանակը քաշում մահակի վրա, իսկ հետո այն մտցրեց հետանցքս... Հանեց, նորից պահանջեց գաղտնաբառը։ Հարվածում էր բռունցքներով և ոտքերով»,-պատմել է Ալեսը։
Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Այնտեղ անտեսվել են բժիշկ կանչելու նրա խնդրանքները և թույլ չեն տվել նստել շտապօգնության մեքենան, որը մեկ այլ ձերբակալված՝ շաքարային դիաբետով հիվանդի համար է եղել:
Միայն մերձակայքի մեկուսարան տեղափոխվելուց հետո նրա համար շտապօգնություն են կանչել։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց։ Դա տեղի է ունեցել ձերբակալման ընթացքում մարմնական վնասվածք հասցնելուց ավելի քան 30 ժամ անց:
Ալեսը Human Rights Watch-ին ցույց է տվել բժշկական փաստաթղթերն ու լուսանկարները, որոնք ապացուցել են փափուկ հյուսվածքների հեմատոմաները ամորձու, սրբանի և ձախ աչքի տարածքում, ինչպես նաև գանգուղեղային վնասվածքները և ուղեղի ցնցումը:
Human Rights Watch-ի զեկույցի հրապարակումից հետո, Բելառուսում քաղաքական հալածանքներից տուժածների համար դրամահավաքի կազմակերպիչներից մեկը՝ Անդրեյ Ստրիժակը, «Ֆեյսբուք»-ում գրել է, որ Ալեսի պատմությունը հորինված չէ։ Նրա բժշկական փաստաթղթերն ու վկայություններն ստուգված են և դրանց իսկության մեջ կասկած չկա:
Որոշ ձերբակալվածներ պատմել են բռնաբարության սպառնալիքների մասին, իսկ Դենիս անունով երիտասարդը, որը հիվանդանոց է տեղափոխվել ձերբակալությունից հետո, հայտարարել է, որ փորձել են մահակը իր հետանցքը մտցնել:
Բելառուսի ՆԳՆ-ն պնդել է, որ բռնաբարությունների վերաբերյալ դիմումներ չկան: «Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնաբարության ոչ մի հաստատված փաստ չկա»,- ասել է ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Գենադի Կազակևիչը: Նա նաև հավելել է, որ «ավտոզակում չի կարելի բռնաբարել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր