ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Սամվել Ալեքսանյանի գործարանը խաղող է մթերում 92 դրամով. նախարարը ստում է». Հենրիկ Ավագյան
23:55, 17.09.2020 | mamul.am
5582 | 0

Գյուղացու խաղողը 150 դրամով չընդունելը հանցագործություն է այդ նույն գյուղացու նկատմամբ. գյուղացին ուղղակի այդպես կկործանվի։ 168 TV-ի եթերում ասաց երեկ վաղ առավոտից Արարատի մարզում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից, «Ժողովրդավարական Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Հենրիկ Ավագյանը:

«Պահանջում ենք հանդիպում վարչապետի հետ, ուզում ենք որոշել խաղողի մթերման մի կայուն գին, պատկան կառույցներից մեզ որևէ մեկը որևէ բան չի առաջարկում, անգամ չեն էլ փորձում հարցը լուծելու տարբերակ առաջարկել, վերացրեցին Գյուղնախարարությունը, դա էլ չկա, որ այնտեղից գան ու գյուղացուն մի բան ասեն, իսկ 150 դրամից ցածր խաղողի մթերումը հանցագործություն է, մարդիկ վարկի տակ են, չեն կարողանա ձմեռն անցկացնել»,- ասաց Ավագյանը։

Դիտարկմանը, թե երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ խաղողի մթերման 100 դրամ գնի մասին լուրը թյուրիմացություն է, և մթերման՝ իրեն հայտնի գինը 135 դրամն է, Հենրիկ Ավագյանն ասաց.

«Այդ 135 դրամով դեռ որևէ մեկը խաղող չի մթերել, բայց մթերել են 92 դրամով, մի՞թե կարելի է սուտ խոսել այդ կարգի։ Նախարարին հերքում եմ, սուտ է ասում։ Սամվել Ալեքսանյանը մեր Արտաշատում տրիկոտաժի գործարանը դարձրել է խաղողի մթերման գործարան և երեկ 5-6 տոննա խաղող է մթերել 92 դրամով։ Խաղողագործին գործարանից ասել են՝ գրադուսը ցածր է, և դա այն դեպքում, երբ մարդը խաղողը քաղելուց առաջ եկել է գործարան, ասել՝ գրադուս տվեք՝ իմանամ՝ քաղե՞մ, թե՞ ոչ, ասել են՝ նորմալ է, գնա քաղի բեր, և երեկ մարդուն այն վիճակում են դրել, որ ինչ գնով էլ ասեին, պետք է խաղողը հանձներ, հո այդ 6 տոննա խաղողը չէ՞ր ուտելու, ընդունել են 92 դրամով»,- ասաց Ավագյանը։

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում:

«Սամվել Ալեքսանյանի գործարանը խաղող է մթերում 92 դրամով. նախարարը ստում է». Հենրիկ Ավագյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր