ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Եթե Փաշինյանն ի վիճակի չէր պետություն կառավարել, ինչո՞ւ խաբեց մեզ». ակցիայի մասնակից
11:05, 18.09.2020 | mamul.am
3666 | 2

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում հագուստի և կոշիկի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքն ավելի բարձր գնով մաքսազերծել։ «Ինչքան ջահել, անփորձ երեխա կա, բերել, նստացրել ա, ինչ ուզում՝ անում ա»,- ասաց հավաքվածներից մեկը: «Ինքը խի՞ խաբեց մեզ, եթե ի վիճակի չէր կառավարելու պետությունը, ինչի՞ ա մեզ էս վիճակի մեջ դրել: Խոսքեր էր տալիս՝ ես ձեզ հետ եմ, ժողովուրդ ջան, ձեր կողքին եմ, ո՞ւր ա: Վերջին ձևով սննկացնում ա ժողովրդին: Պարո՛ն վարչապետ, մենք ձեզ հետ ենք եղել, դուք պարտավո՛ր եք լինել մեր կողքին, թե՞ ով նստում ա վերև, մոռանում ա»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր