ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
9 երկրների ղեկավարներ Շնոբելյան մրցանակ են ստացել
12:45, 18.09.2020 | mamul.am
5768 | 0

Հարվարդի համալսարանում տեղի է ունեցել Շնոբելյան մրցանակի (Ig Nobel Prize) դափնեկիրների անունների հրապարակման առցանց արարողությունը: Ոչ ստանդարտ գաղափարների և անհեթեթ գիտական նվաճումների համար դափնեկիր են դարձել ինը պետությունների ղեկավարներ, որոնք «կորոնավիրուսի համաճարակի միջոցով աշխարհին սովորեցրել են, որ քաղաքական գործիչները կարող են ավելի ուժեղ ազդեցություն ունենալ կյանքի և մահվան վրա, քան գիտնականներն ու բժիշկները»:

Բժշկական կրթության բնագավառում մրցանակ են ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրե Մոդին, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Հաղթողներն այսօր չեն կարող և չեն լինի մեզ հետ»,- նշել է հաղորդավարը՝ հատուկ շնորհավորանքներ փոխանցելով Բելառուսի առաջնորդին, ով ավելի վաղ՝ 2013-ին, Շնոբելյան մրցանակ է ստացել «Խաղաղության մրցանակ» անվանակարգում՝ «հրապարակային ծափահարությունների արգելման» համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր