ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ինքնաթիռը նոր դիզայնով է ներկել, իսկ մարդկանց ասում է՝ մի տուփ սիգարետ քիչ ծխեք». Մարուքյան
13:10, 18.09.2020 | mamul.am
10831 | 4

«Ինչո՞ւ է վարչապետն իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, իսկ մարդկանց ասում է՝ մի տուփ սիգարետ քիչ ծխեք, մի արաղ քիչ խմեք, էդ փողը տնտեսեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ կատարված ծախսը պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն է պարունակում, և կառավորությունը չի հրապարակում գումարի չափը, Մարուքյանն ասաց. «Դա արվել ա նախկին իշխանությունների կողմից, և էս իշխանությունը դա քննադատել ա մեզ հետ միասին: Հիմա եկել են իշխանության և նույնկերպ են վարվում: Ինքնաթիռը ներկելու գումարը չի կարող ժողովրդից գաղտնի լինել. էդտեղ պետական գաղտնիքի բան չկա: Իշխանությունը, որը ժուժկալության կոչ ա անում ժողովրդին, պետք ա ինքն ամենաժուժկալը լինի, հեղափոխական իշխանությունն ընդհանրապես պետք ա ճգնավորի պես աշխատի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր