ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը»․ Արմեն Աշոտյան
18:25, 18.09.2020 | mamul.am
4273 | 8

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե ինչ ղալաթներ է արել Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր դաշտում, ինչն է ճիշտ արել, ինչը սխալ՝ իր, իր թիմի և այդ ժամանակահատվածի այլ ընդդիմադիր գործիչների խնդիրն է:
Այն, որ նա այլևս ու դեռևս երկրի վարչապետն է, իր կառավարման ու աղաղակող սխալների բեռն ու վճարվելիք գինը արդեն մեր՝ հայ հասարակության խնդիրն է:
Ասածս ինչ է. քո և քո թիմի հաշվին ինչ ղալաթ ուզում ես արա, որտեղ ուզում ես «ձեր գեղեցիկ գլուխները» խփեք:
Սակայն մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը: Կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ես»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր