ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Եկեղեցու պատերի տակ զբոսաշրջիկներին բռնաբարողն ու կողոպտողը կարող է դառնալ պատգամավոր». Հ. Հովհաննիսյան
14:05, 19.09.2020 | mamul.am
6174 | 0

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն «գիժը» կհամաձայնի վարչապետ աշխատել մի երկրում, որտեղ եկեղեցու պատերի տակ զբոսաշրջիկներին բռնաբարողն ու կողոպտողը կարող է դառնալ ԱԺ պատգամավոր, Օլիմպիական կոմիտեի նախագահ, երկրի Անվտանգության խորհրդի անդամ, կուսակցության նախագահ, ընդդիմության առաջնորդ, ԱԺ-ում թվաքանակով երկրորդ պատգամավորական խմբակցության առաջնորդ: Մեր «գիժ» վարչապետին հեռացնելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, որոնք պետք է ազգային ավանդույթների շարքին դասեն կանանց խմբակային բռնաբարության ենթարկելու իրավունքը: ԲՀԿ ավանդապաշտ օրենսդիրների տեսակետից՝ այդ «սահմանադրական իրավուքը» կասկածի տակ դնողները պետք է մեղադրվեն արվամոլության ու սորոսականության մեջ և մեկուսացվեն Սովետաշենի գժանոցում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր