ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Քոչարյանի փաստաբանները մատների վրա են խաղացնում դատարանին». Արամ Մանուկյան
14:20, 19.09.2020 | mamul.am
3800 | 1

«2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել դրական, անգնահատելի քայլ. Հայաստանն ազատագրվել է նախկին երկու բռնապետներից, որոնք ավերել են մեր անկախությունը, ժողովրդավարական համակարգը, մարդու հույսը, Մարտի 1, Հոկտեմբերի 27 են իրականացրել: Ժողովուրդը մաքրվեց դրանցից, հույս արթնացավ»,- այս մասին «Ա1+»-ի եթերում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ միաժամանակ նշելով, որ ներկայում հույսի իրականացումն ամենևին այնպես չի գնում, ինչպես իրենք կուզեին:

«Մասնավորապես վերջին մեկ ամսվա քայլերը շատ հիասթափեցնող են: ՍԴ-ի հետ կապված պատմությունն այսքան ձգվելու իրավունք չուներ. դրա արագ լուծվելու ձևերը կային… Վերջին առաջադրումները՝ սկսած Ավետիսյանից, վերջացրած Խունդկարյանով տարակուսելի են»,- նկատել է Մանուկյանը:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով դատավարությանը՝ Մանուկյանն ասել է.

«Քոչարյանը դրսում է, նրա գույքի վրայից կալանքը հանում են… Չի իրականանում այն ամենը, ինչ խոստացել են ժողովրդին… Ի վերջո հեղափոխությունը կատարվել է ժողովրդի խնդիրը լուծելու համար»:

Դիտարկմանը, թե, ըստ իշխանության, Մարտի 1-ի գործը բացահայտված է, Արամ Մանուկյանն ասել է.

«Բացահայտված է այնքանով, որ բոլոր մեղադրյալները դրսում են, երկու տարի անցել է, բայց մեղադրական տեքստը դեռ ոչ ոք չի լսել… Քոչարյանի փաստաբանները մատների վրա են խաղացնում դատարանին և դատավորը կարծես թե ուզում է մատների վրա խաղալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր