Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 493.15, EUR 578.32, RUB 6.21, GBP 641.59
+21 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+22 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ՔՊ-ականների մի մասը, որ հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում, ծաղրում էին Գյումրու քայլերթը». Կարպիս Փաշոյան
16:20, 19.09.2020

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զավեշտալի է հետևել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը փորձում պատմության առջև փրկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմքը՝ ներկայացնելով դրան որպես հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժ։ Սա ինչ-որ իմաստով նաև կուսակցության գոյությունն արդարացնելու միջոց է։
Բայց Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ 2018-ին ՔՊ-ն լայն զանգվածներին անհայտ, ինքն իր ներսում հեղինակազրկված, ցաք ու ցրիվ եղած քաղաքական գոյացություն էր։ Կուսակցականներից շատերը կորցրել էին հավատը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և հեռացել։ Մի մասն էլ ֆեյսբուքյան գրառումներով ծաղրում էր Գյումրու քայլերթը (նրանք հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում)։
Հիշում եմ, խմբով նստած սուրճ էինք խմում, մարդկանց անունները չեմ ուզում տալ, քանի որ չեմ համաձայնեցրել։ Հիմնական խոսակցության թեման այն էր, որ ՔՊ-ի ջահելությունը լքել է Նիկոլ Փաշինյանին և անհրաժեշտ է օգնել նրան։

Իհարկե, մանրամասները շատ են, բայց հիմա ոչ տեղն է և ոչ էլ ժամանակը։ Ընդհանուր միտքն այն է, որ ՔՊ-ն Հայաստանում հեղափոխություն չի իրականացրել, դա մեծագույն կեղծիք է։ Հեղափոխությունը առաջնորդվել և իրագործվել է համակարգող խմբի կողմից, որտեղ կուսակցական պատկանելիությունը ոչ միայն երկրորդական էր, այլ նաև դրա մասին խոսք էլ չի գնացել։

Հասկանում եմ, վարչապետը փորձում է իր անգաղափար գոյացությանը՝ ՔՊ-ին, հավասարեցնել Առաջին Հանրապետության Դաշնակցության, Կոմկուսի և ՀՀՇ-ի մակարդակին, բայց դա անիմաստ ձգտում է, քանի որ փաստերն ամբողջությամբ այլ բան են վկայում»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր