ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դու մտածում ես, որ դուխով տղա ես, հա՞». Խաչիկ Ասրյանը՝ ՀՀ վարչապետին
19:45, 19.09.2020 | mamul.am
11453 | 8

Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցող «Միասնական Հայաստան» ազգային շարժման՝ իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց:
Հանրահավաքի ժամանակ շարժման առաջնորդ, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ այսօր հանրահավաքին հրավիրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որովհետև փետրվարի 20-ին իրենք վարչապետին ներկայացրել էին 10 քաղաքական պահանջ, որոնք վերաբերում էին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակին, և հավաքն էլ վերաբերում է այդ պահանջներին:
«Ինչո՞ւ ենք հրավիրել վարչապետին, որպեսզի նա այսօր մասնակցեր այստեղ և հերոս հայ ժողովրդի առաջ պատասխաներ իրեն ուղղված 10 պահանջներին և իմ կողմից նրան տրված հարցերին: Ցավում եմ, որ Փաշինյան Նիկոլն այսօր այստեղ չէ: Ինչո՞ւ, որովհետև ես համարում եմ, որ նա այսօր այստեղ չի ներկայացել իր վախի արդյունքում»,- ասաց նա:

Այնուհետև դիմելով ՀՀ վարչապետին` նա ասաց, որ «եթե գլխին գլխարկ է դնում` վրան գրված «դուխով», կարծում է դուխով տղա՞ է»:

«Նախ դուխով տղան ո՞նց կարա գլխարկ դնի ու վրան գրի` «դուխով»: Ինչո՞ւ այսօր չես եկել այստեղ` հրապարակ, մեր հայ ժողովրդի ներկայացուցիչներին ներկայացնելու քեզ ուղղված 10 պահանջների պատասխանները»,- ասաց նա:

Հանրահավաքի ընթացքում Ասրյանը նշեց, որ հավաքն ունի երկու կարգախոս` «Աստված, հայ ազգ, Հայաստան» և «Հեռացնենք Նիկոլին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր